Մակրոնը պահանջում է ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողին
դիտումներ: 1165
Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը: Մակրոնի վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Էրդողանը համաձայնվել է երկխոսությունը շարունակել այդ թեմայով` նպատակ ունենալով որքան հնարավոր է անհապաղ դրական լուծում տալ այդ խնդրին:
Հիշեցնենք, որ փետրվարին Թուրքիայում ձերբակալվել էր նաև գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուժելը, որը ևս ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ է կասկածվում: