Հայերեն   English   Русский  

Թուրքիայի նախագահը կայցելի Իրան


  
դիտումներ: 642

Մոտ ապագայում ակնկալվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Թեհրան: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Բահրամ Քասեմին:

«Մոտ ապագայում պետք է ակնկալել նախագահ Էրդողանի այցը Թեհրան: Մենք այդ մասին կհայտարարենք, երբ որ կորոշվեն հանգամանքներն ու այդ այցի ամսաթիվը»,- Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքերը հաղորդում է «ILNA» լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Բաքերին Թուրքիա այցի շրջանակներում հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկման հիմնական թեման եղել է Սիրիայում և Իրաքում ճգնաժամի կարգավորման հարցում համագործակցությունը:

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Անկարայում Էրդողանի հետ Բաքերի բանակցություններն անցել են «բավականին լավ», սակայն դրանց արդյունքների մասին տեղեկություն չի տրամադրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: