Հայերեն   English   Русский  

Օգոստոսի 31-ին Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա «Երևանյան ամառ 2017» ծրագրի եզրափակիչ միջոցառումը


  
դիտումներ: 294

Օգոստոսի 31-ին տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի «Ցտեսություն ամառ» եզրափակիչ միջոցառումը: Այն կմեկնարկի ժամը 19:00-ին «Դեպի դպրոց» խորագիրը կրող հեծանվավազքով (վազքուղին՝ Մատենադարան - Կարապի լիճ), իսկ ժամը 20:00-22:00-ը մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա հիմնական միջոցառումը, որի շրջանակում ներկաներին սպասվում է հետաքրքիր և ուրախ համերգային ծրագիր:

Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Ցտեսություն ամառ» եզրափակիչ միջոցառմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: