Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը 500 հազար դոլար կնվիրաբերի «Հարվի» փոթորկի հետևանքով տուժածներին


  
դիտումներ: 1607

Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանն ընտանիքի անդամների հետ միասին մտադիր է «Հարվի» փոթորկի հետևանքով տուժածներին 500 հազար դոլար նվիրաբերել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին գրառում Քիմ Քարդաշյանը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Հյուսթոն, մենք աղոթում ենք քեզ համար: Իմ մայրը, քույրերը և ես 500 հազար դոլար կնվիրաբերենք Ամերիկյան կարմիր խաչին և փրկության բանակին», - գրել է թվիթերը:

Նա նաև կոչ է արել իր հետևորդներին հետևել իր օրինակին և նույնպես աջակցություն ցուցաբերել փոթորկի հետևանքով տուժածներին:

Ավելի վաղ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը հրապարակել էր Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում մոլեգնած «Հարվի» փոթորկի ծաղրանկարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: