Հայերեն   English   Русский  

Թեյլոր Սվիֆթի նոր տեսահոլովակը ռեկորդ է սահմանել (Տեսանյութ)


  
դիտումներ: 703

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի տեսահոլովակը Յութուբ սոցիալական ցանցում 1 օրում գրանցած դիտումներով ռեկորդ է սահմանել, գրում է Evening Standard-ը:

“Look What You Made Me Do” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը հրապարակվել է օգոստոսի 27ին: Առաջին 24 ժամերի ընթացքում այն դիտել է ավելի քան 28 միլիոն մարդ:

Ավելի վաղ այդ ռեկորդը պատկանում էր երգչուհի Ադելի Hello երգին, որը մեկ օրում ունեցավ 27.7 միլիոն դիտում:

Այս պահին Թեյլոր Սվիֆթի տեսահոլովակն ունի ավելի քան 72 միլիոն դիտում:

Տեսահոլովակում երգչուհին դուրս է գալիս գերեզմանոցից, բանկ թալանում, թանկարժեք քարերով լոգանք ընդունում:

“Look What You Made Me Do” երգը երգչուհու նոր` Reputation ալբոմից է, որի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: