Հայերեն   English   Русский  

Լեոնարդո ԴիԿապրիոն 1 միլիոն դոլար կնվիրաբերի «Հարվի» փոթորկից տուժածներին


  
դիտումներ: 2320

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի բարեգործական հիմնադրամը «Հարվի» փոթորկից տուժածների աջակցության United Way Harvey Recovery Fund հիմնադրամին 1 միլիոն դոլար է հատկացրել: Գրում է Vesti.ru-ն:

Հիմնադրամի ղեկավար Բրայան Գալահերը շնորհակալություն է հայտնել դերասանին առատաձեռն նվիրատվության համար:

««Հարվի» փոթորկի դեմ պայքարելու լավագույն միջոցը հակահարված տալն է և մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է այն ամենը, ինչ կարող ենք, իսկ նվիրատվությունը դրա օրինակներից է», - հայտարարել է Գալահերը:

Հիմնադրամը, որը փոթորկի հետևանքով տուժած շրջանների վերականգման համար գումարներ է հավաքում, հիմնել է աշխարհում խոշորագույն United Way Worldwide ոչ կոմերցիոն կազմակերպությունը:

Փոթորկի հետևանքով 30 մարդ է զոհվել, ավելի քան 7 միլիոնը` տուժել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: