« Ես նման եմ բոլոր հայուհիներին». Քիմ Քարդաշյանը` HARPERS BAZAAR ամսագրի արաբական տարբերակի շապիկին (Ֆոտոշարք)
դիտումներ: 3375
Քիմը զարդարել է HARPERS BAZAAR ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկը: Ռեալիթի աստղը նշել է, որ Շերն իր համար նորաձևության կուռք է:
« Ես նույն արմատներն ունեմ, ինչ Շերը: Ես նման եմ մնացած բոլոր հայուհիներին»,-հարցազրույցի ժամանակ ասել է Քիմը: Ֆոտոսեսիայի ընթացքում նա կրկնօրինակել է Շերի երկար, շքեղ վարսերը, ոճը:
Նա կոչ է արել բոլոր մայրերին աշխատել երեխաների արտաքինի վրա և խոստովանել է, որ իրեն ավելի լավն են դարձնում իր երեխաները:
