Հայերեն   English   Русский  

Սերգեյ Լավրով ն Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը


  
դիտումներ: 1832

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հաղորդագրություն տարածել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:

«Նախարարները երկկողմանի և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցերի վերաբերյալ կարծիքներ են փոխանակել, որոնց թվում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ ընդունելի գործողությունների ծրագրի իրականացումը, Աստանայի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը», - նշվել է հաղորդագրության մեջ:

Ինչպես Լավրովը հայտարարել է, Ռուսաստանը հույս ունի ամրապնդել Սիրիայում անվտանգության չորրորդ գոտում ստեղծման պայմանավորվածությունը:

Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում առկա բարդությունները չեն անդրադառնում Սիրիայում երկու երկրների աշխատանքի վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: