«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը համալրվել է ևս մեկ օդանավով
դիտումներ: 1662
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, խոսելով «Տարոն-Ավիա»-ի՝ նոր օդանավով համալրվելու մասին, նշել է. «Շատ ուրախալի լուր է բոլորիս համար: Սա նշանակում է՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը զարգանում է, աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով: Ուղևորահոսքը և պահանջարկը ևս դինամիկ աճ են գրանցում»:
Հիշեցնենք, որ «Տարոն-Ավիա»
ավիաընկերությունը «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր չվերթներ է իրականացնում Դոնի
Ռոստով, Սամարա, Կրասնոդար և Մոսկվա ուղղություններով։
Հիշեցնենք նաև, որ
ավիաընկերության առաջին օդանավը կրում է «Մհեր Մկրտչյան» անվանումը։