Հայերեն   English   Русский  

​Քեյթ Ուինսլեթը պատմել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ հարաբերությունների մասին


  
դիտումներ: 2474

Նախորդ շաբաթ հոլիվուդյան դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն և Քեյթ Ուինսլեթը կրկին իրենց հնարավոր սիրավեպի մասին ասեկոսեների առիթ ստեղծեցին, քանի որ զույգը միասին հանգստացել էր Դիկապրիոյին պատկանող ամառանոցում:

Թեև նրանք միասին ընդամենը պետք է դերասանի բարեգործական հիմնադրամի կազմակերպած աճուրդին մասնակցեին: Գրում է Elle.ru-ն:

Ինչպես հայտնի է, այս զույգի յուրաքանչյուր համատեղ լուսանկար կամ միասին ժամանակ անցկացնելը լրատվամիջոցներում և համացանցում բուռն քննարկումների առիթ է դառնում:

Իսկ իր վերջին հարցազրույցի շրջանակներում դերասանուհին անդրադարձել է ԴիԿապրիոյի հետ ընկերությանը:

«Ցանկալի է, որպեսզի դուք չիմանաք մեր վերջին զրույցի բովանդակության մասին, քանի որ այն չափազանց ծիծաղելի էր», - ասել է դերասանուհին:

Թեև Քեյթը հրաժարվել է իրենց շփման թեմաների մասին բարձրաձայնել, սակայն հաստատել է իրենց ընկերության ամրությունն ու ջերմությունը:

«Մենք շատ մտերիմ ենք: Դեռևս շարունակում ենք «Տիտանիկից» մեջբերումներով շփվել, ինչն իրականում շատ զվարճալի է», - պատմել է Ուինսլեթը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: