Հայերեն   English   Русский  

Զավեն Բադոյանը հրաժեշտ տվեց «Գոմելին»


  
դիտումներ: 751

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, 24-ամյա Զավեն Բադոյանն այլևս Բելառուսի «Գոմել» ֆուտբոլի ակումբի խաղացող չէ:

Այսօր այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում և շնորհակալություն է հայտնել ակումբի ներկայացուցիչներին` համատեղ աշխատանքի համար.
Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում «Գոմելը»12 թիմերի պայքարում գրավել է 6-րդ տեղը: Բադոյանը մասնակցել է առաջնության 29 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:
Նախորդ երկու մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը հանդես է եկել Բորիսովոյի ԲԱՏԷ-ի կազմում և երկու անգամ դարձել էր այդ երկրի չեմպիոն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: