Հայերեն   English   Русский  

Մերկելը հայտարարել է, որ Թուրքիային որպես ԵՄ-ի անդամ չի տեսնում


  
դիտումներ: 1193

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, Թուրքիային Եվրոպական միության կազմում չի տեսնում և երբեք չի տեսել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Stern պարբերականը:

«Ես Թուրքիային չեմ տեսնում և երբևէ չեմ տեսել Եվրոպական միության կազմում», - հայտարարել է Մերկելը Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածու, սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցի հետ բանավեճի ընթացքում:

Ընդ որում` նա ընդգծել է, որ Գերմանիան չի պատրաստվում խզել հարաբերությունները Թուրքիայի հետ` չնայած առկա տարաձայնություններին: Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նաժագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: