Հայերեն   English   Русский  

Հենրիխ Մխիթարյանի և նրա թիմը նույն վիճակում են


  
դիտումներ: 745

Գերմանական հեղինակավոր Kicker պարբերականն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» Գերմանիայի առաջնությունում ձախողված մեկնարկին:

Գերմանիայի առաջնության 13 տուրից հետո թիմը 11 միավորով վերջին տեղում է: Այն զուգահեռներ է անցկացրել թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի միջև: «Մխիթարյանը կերպավորում է դորտմունդյան ձախորդությունը: 25-ամյա ֆուտբոլիստը շատ է վազում, արագաշարժ է, ակտիվ է խաղում, սակայն նրան չի բավականացնում հաջողությունը: Մխիթարյանը շատ է պայքարում, կատարում է սուր փոխանցումներ, սակայն հոգեբանական վատ վիճակում է»,- նշում է պարբերականը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: