Հայերեն   English   Русский  

Բոլոր ժամանակների ամենահայտնի եւ տաղանդավոր երաժիշտներից մեկը` Ֆրեդի Մերկուրին, այսօր` սեպտեմբերի 5-ին, կդառնար 71 տարեկան


  
դիտումներ: 828

Փաստեր կան, որ նրա ձայնը 4-6 օկտավա էր. նա համարվում էր բոլոր ժամանակների լավագույն վոկալիստներից մեկը և ամբողջ երաժշտական աշխարհի ամենամեծ կորուստներից մեկը։ Նրա մասին ֆիլմը նկարահանվել է 2014 թվականին։ 2005թ․-ին Blender ամսագիրը հարցում անցկացրեց, որի արդյունքում Ֆրեդին 2-րդ տեղը զբաղեցրեց վոկալիստների ցանկում (առաջինը տղամարդկանց մեջ)։

Allmusic-ը բնութագրեց նրան որպես «մեկը ամենանշանավոր ռոք-երաժիշտներից և երաժշտության պատմության մեջ լավագույն ձայներից մեկի սեփականատեր»։ Չլինելով բրիտանացի ըստ Բի-բի- սի-ի՝ 2002 թ. անցկացրած հարցման՝ Մերկուրին 100 մեծագույն բրիտանացիների շարքում 58-րդն է։

«Rolling Stone» ամսագիրը նրան ներառել է բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկում 18- րդ տեղում։

Նա մահացել է ՁԻԱՀ-ից 1991 թվականի նոյեմբերի 24-ին Քենգսինգթոնում գտնվող իր տանը: 45-ամյա ռոք- լեգենդը մահից 24 ժամ առաջ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` բացահայտելով իր հիվանդությունը:

Ֆրեդի Մերկուրին ազգությամբ իրանցի Ֆարոխ Բուլսարան է: Նա ծնվել է 1945 թվականին Զանզիբարում, մեծացել է Հնդկաստանում, իսկ 17 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Անգլիա: Երաժշտի անուն- ազգանունը փոխել է 1970 թվականին, երբ կիթառահար Բրայան Մեյի եւ հարվածային գործիքներ նվագող Ռոջեր Թեյլորի հետ հիմնել են «Queen» ռոք-բենդը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: