Հայերեն   English   Русский  

Ամերիկացի դեռահասը Ռուբիկի խորանարդը հավաքելու ընթացքում ռեկորդ է սահմանել․ Տեսանյութ


  
դիտումներ: 974

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ամերիկացի մի դեռահաս Ռուբիկի խորանարդը հավաքելու ընթացքում համաշխարհային ռեկորդ է սահմանում: Գրում է Russian.rt.com-ը:

Սեպտեմբերի 2-ին 15-ամյա Պատրիկ Պոնսին հաջողվել է համաշխարհային ռեկորդ սահմանել՝ Ռուբիկի խորանարդն ընամենը 4,69 վայրկյանում հավաքելով:

2016թ․ դեկտեմբերին ավստրալացի ուսանող Ֆելիքս Զեմդեգսը ևս համաշխարհային ռեկորդ էր սահմանել Ռուբիկի խորանարդն 4,73 վայրկյանում հավաքելով: Իսկ 2016թ․ հունվարի 23-ին Sub1 ռոբոտին հաջողվել էր խորանարդն ընդամենը ռեկորդային 0,887 վայրկյանում հավաքել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: