Հայերեն   English   Русский  

Հեյդելբերգում անհայտ անձինք լոլիկներ են նետել Անգելա Մերկելի ուղղությամբ


  
դիտումներ: 1084

Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում երկու անհայտ անձինք լոլիկներ են նետել դաշնային կանցլեր Անգելա Մերկելի ուղղությամբ: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Spiegel Online պորտալը:

Հաղորդվել է, որ այդ գործողությունների արդյունքում տուժել է միայն Մերկելի կողքին կանգնած հեռուստահաղորդավարուհին: Ընդ որում` հաղորդվել է, որ միջադեպից հետո կանցլերն իր թաշկինակը փոխանցել է հեռուստահաղորդավարուհուն:

Պարբերականի տվյալներով` Մերկելը բավական հանգիստ է արձագանքել միջադեպին: Սակայն տեղեկությունն այն մասին, թե ով է կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը բացակայում է:

Հիշեցնենք, որ 2016թ. մի երիտասարդ լոլիկներ էր նետել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ուղղությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: