Հայերեն   English   Русский  

​Ֆլորիդացի տղամարդը ծնողներին Հնդկաստանից կանչել է , որպեսզի օգնեն ծեծել կնոջը


  
դիտումներ: 1794

Կնոջը «կարգի հրավիրելու և դաստիարակելու համար» Դևբիր Քալսին խնդրել է իր ծնողներին Հնդկաստանից տեղափոխվել ԱՄՆ` Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաք:

Washingtonpost-ը գրում է, որ հնդիկ տղան խնդրել է օգնել իրեն կնոջը ծեծելու և բանտարկելու հարցում: Ոստիկանությունը հայտնում է, որ ծնողները ժամանել են Ֆլորիդա:

Քալսիի հուսահատված կինը` Սիլքի Գաինդը, զանգահարել է իր ծնողներին Հնդկաստան, որպեսզի նրանք կարողանան կապվել տեղի իշխանությունների հետ և փրկել իրեն:

Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն: Հնդիկ տղամարդուն, նրա ծնողներին մեղադրանք են առաջադրել ընտանեկան բռնության և այլ հոդվածներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: