«Մարմարյա» թխվածքաբլիթ
Կարելի է պատրաստել ինչպես վանիլահամ, այնպես էլ շոկոլադե թխվածքաբլիթներ: Պատրաստման տևողությունը 30 րոպե է:
Բաղադրությունը
2,1/4 բաժակ կամ 320 գ ալյուր
1/2 թեյի գդալ աղ
230 գ կարագ
3/4 բաժակ կամ 150 գ շաքարավազ
1/2 բաժակ կամ 60 գ շաքարափոշի
2 ձվի դեղնուց
վանիլին:
Պատրաստումը
Փափկացրած կարագը, շաքարավազն ու շաքարափոշին հարել այնքան, որ կրեմանման զանգված ստացվի, ավելացնել դեղնուցն ու վանիլինը և հարել: Ապա` աղն ու ալյուրն ավելացնել հիմնական զանգվածին ու հարել:
Խմորը բաժանել 2 հավասար մասի ու երշիկի նման` 15 սմ երկարությամբ ու 5 սմ լայնությամբ շերտեր ձևավորել, ապա դրանք սննդային թաղանթով փաթաթել ու դնել սառնարանը 2 ժամից մինչև 3 օր ժամանակով:
Դրանից հետո սառնարանից հանել ու 1 սմ լայնությամբ շերտերով կտրատել ու թխել 160 աստիճան տաքացված փռի մեջ՝ 15 րոպե:
Շոկոլադե թխվածքաբլիթ պատրաստելու համար խմորի կեսին ավելացնել շաքարափոշի, իսկ մյուս կեսին` շաքարափոշու փոխարեն` կակաո: Մարմարյա զարդապատկերի համար երկու գույնի «երշիկները» զգուշորեն միահյուսել ու դրանից շերտեր կտրատել:
Անուշ լինի