Ստեղծվել է շոկոլադի 4-րդ բնական գույնը
Շվեյցարական ընկերությունը հայտարարում է, որ շոկոլադը ստեղծելիս չի օգտագործել գունանյութեր ու հավելանյութեր, իսկ վարդագույն գույնը ստացել են կակաոյի մի քանի տեսակների վերամշակմամբ:
Նոր շոկոլադն ունի նուրբ, սերուցքային բաղադրություն և առանձնանում է իր մրգային համով: Շոկոլադ և կակաո արտադրող ամենախոշոր շվեյցարական ընկերություններից մեկը` Barry Callebaut –ը, գաղտնի է պահում շոկոլադի բաղադրիչները:
Ի տարբերություն այն արտադրողների՝ փարձագետները չեն շտապում դասել վարդագույն աղանդերը շոկոլադների շարքին: Այդ տիտղոսին արժանանալու համար այն պետք է դեռ հեղինակություն վայելի սպառնողների շրջանում:
Շոկոլադի նախորդ՝ սպիտակ տեսակը ստեղծվել է 1930-ականներին՝ 80 տարի առաջ: