Հայերեն   English   Русский  

Ուկրաինան աշխարհին ապացուցեց, որ կարող է առանց ռուսական գազի ապրել. Պորոշենկո


  
դիտումներ: 2875

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտրարարել է, որ իր երկիրն ամբողջ աշխարհին ապացուցեց առանց ռուսական գազի ապրելու կարողությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մեր երկրի էներգետիկ անկախությունն ապահովված է: 2016թ. մենք միայն սովորեցինք առանց ռուսական գազի ապրել, իսկ այսօր արդեն մենք ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ կարող ենք առանց դրա ապրել: Եվ գազը դադարեց քաղաքական խեղդում լինել և սովորական ապրանքի վերածվեց», - հայտարարել է Պորոշենկոն:

Նա ընդգծել է, որ ածուխն այժմ ևս շուկայական ապրանք է դառնում:

«Եվ այլևս որևէ մեկն իրավունք չունի մեզ շանտաժի ենթարկել այն բանից հետո, երբ ածուխով բեռնված ամերիկյան առաջին նավը նախօրեին Ուկրաինա է ժամանել` որպես իմ և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` մեր երկրի էներգետիկ անվտանգության մասին պայմանավորվածության իրագործում», - ընդգծել է Պորոշենկոն:

Նախօրեին հաղորդվել էր, որ 62 տոննա ածուխով բեռնված առաջին բեռնատար նավն ԱՄՆ-ից Օդեսայի նավահանգիստ է ժամանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: