Հայերեն   English   Русский  

Թուրքիայի նախագահը հանդիպել է Կատարի էմիրի հետ


  
դիտումներ: 765

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանիի հետ, ով պաշտոնական այցով գտնվում է մայրաքաղաք Անկարայում: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Հանդիպումը լրագրողների համար փակ պայմաններում կայացել է Անկարայի նախագահական համալիրում և տևել է 2.5 ժամ: Կատարի էմիրի այցը Թուրքիա Պարսից ծոցի ճգնաժամից հետո նրա առաջին արտասահմանյան այցն է:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են իրենց դիվանագիտական հարաբերությունները Դոհային հետ և դադարեցրել են Կատարի հետ բոլոր շփումները` մեղադրելով ահաբեկչությանը աջակցելու ու իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Նման որոշմանն ավելի ուշ միացել են մի շարք այլ երկրները: Քուվեյթը հանդես է եկել որպես հակամարտության կարգավորման միջնորդ:

Հարաբերությունների խզումից հետո չորս արաբական երկրներ Կատարին ներկայացրել են 13 պահանջներից բաղկացած վերջնագիր, որոց թվում եղել են Իրանի հետ դիվանագիտական և ռազմական հարաբերությունների մակարդակի նվազեցման, երկրում թուրքական բազայի փակման, ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցման, արաբական երկրների ներքին գործերին միջամտելուց, ընդդիմադիր գործիչներին աջակցելուց հրաժարվելու, ինչպես նաև «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստատեսային ցանցի փակման պահանջներ:

Կատարը հերքել է արաբական երկրների մեղադրնանքերը՝ հայտարարելով, որ ներկայացված պահանջներն անիրական են, չեն կարող կյանքի կոչվել և խախատում են երկրի ինքնիշխանությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: