Հայերեն   English   Русский  

Իսրայելի իշխող կոալիցիան փլուզվել է


  
դիտումներ: 909

Իսրայելի ղեկավարող կոալիցիան բաժանվել է, ինչի հետևանքով մարտին՝ նախատեսվածից երկու տարի շուտ ընտրություններ են նշանակվել:

Երկրի պատգամավորները հաստատել են խորհրդարանը կամ Քնեսեթը ցրելու վերաբերյալ որոշումը, երբ վարչապետ Բենյամին Նաթանյահուն, չկարողանալով հարթել կոալիցիոն գործընկերների հետ տարաձայնությունները, ընտրությունների կոչ է արել:

Հաջորդ շաբաթվա ընթացքում տեղի ունենալիք քվեարկությունների ընթացքում խորհրդարանը պաշտոնապես կցրվի: 2013թ-ին իշխանության եկած կառավարությունը երկրի պատմության ընթացքում ամենակարճն է կառավարել:

Նաթանյահուն երեքշաբթի օրը աշխատանքից ազատել է երկու նախարարների: Նրա աջ կենտրոնամետ կաբինետը շաբաթներ շարունակ վիճաբանությունների մեջ է բյուջեի և Իսրայելին` որպես հրեական պետության կարգավիճակ ամրագրող օրինագծի քննարկումների կապակցությամբ:

Պաղեստինի և Իսրայելի միջև բռնությունների աճը ևս տարաձայնությունների տեղիք է տվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: