Հայերեն   English   Русский  

Պյոտր Պորոշենկոն իրեն խաղաղության նախագահ է անվանել


  
դիտումներ: 3641

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ինքն իրեն խաղաղության նախագահ է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես խաղաղության նախագահ եմ, և մենք խաղաղություն ենք ցանկանում», - «Корреспондент.net» պորտալը մեջբերում է Պորոշենկոյի խոսքերը:

Նա նաև ընդգծել է, որ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում Ուկրաինայի գործընկերներն աջակցում են ամբողջ Դոնբասի տարածքում խաղաղապահ առաքելության տեղակայման նախաձեռնությանը:

Նման հայտարարությամբ Պորոշենկոն հանդես է եկել «Յալթայի եվրոպական ռազմավարություն» համաժողովի շրջանակներում:

Ավելի վաղ Ուկրինայի նախագահն առաջարկել էր «Ղրիմի ապաօկուպացիայի ընկերների խումբ» ստեղծել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: