Հայերեն   English   Русский  

​Սպիտակ տունը կոչ է արել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին չեղարկել անկախության հանրաքվեն


  
դիտումներ: 1081

Սպիտակ Տանը հայտարարել են, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն ապակայունացնում է իրավիճակը և խոչընդոտում «Իսլամական պետության» ծայրահեղակամ խմբավորման դեմ պայքարին և հենց այդ պատճառով այն պետք է չեղյալ հայտարարվի: Գրում է Russian.rt.com-ը:

«ԱՄՆ-ն չի աջակցում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության՝ (Իրաքյան Քուրդիստանի խորհրդարան) այս ամիս հանրաքվե անցկացնելու մտադրությանը», - հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Բացի այդ, Վաշինգթոնը կոչ է արել Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությանը չեղյալ հայտարարել հանրաքվեն և «լուրջ և իմաստալից» սպիտակ երկխոսություն սկսել Բաղդադի հետ :

Օգոստոսի վերջին, ինչպես հայտնում է «Известия» պարբերականը, Ռուսաստանում Իրաքի դեսպան Հայդար Հադին հայտարարել էր, որ Բաղդադը մերժել է Քուրդիստանի իշխանությունների կողմից անկախության հանրաքվեի անցկացման օրինականությունը:

Ավելի վաղ Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը հաստատել էր սեպտեմբերի 25-ին հանրաքվեի անցկացումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: