Հայերեն   English   Русский  

​Հայդի Քլումը և Վիտո Շնաբելը բաժանվել են


  
դիտումներ: 1288

44-ամյա սուպերմոդելը և 31-ամյա վաճառքի գործակալը որոշել են բաժանվել

Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են Հոլիվուդում ևս մեկ գեղեցիկ զույգի բաժնման մասին:

People ամսագրի տվյալներով` Հայդի Քլումը և Վիտո Շնաբելը բաժանվել են: Գրում է Elle.ru-ն:

Ընդ որում` ամսագրի աղբյուրները հայտնել են, որ զույգը վերջնականապես չի բաժանվել, այլ որոշել է ժամանակավորապես դադար վերցնել:

«Վերջերս նրանց հարաբերություններում դժվար ժամանակաշրջան էր, և նրանք սկսել են առանձին ապրել», - հայտնել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ պապարացիները բազմիցս Վիտո Շնաբելին այլ կանանց հետ են նկարահանել, իսկ լրատվամիջոցները տեղեկացրել նրա բազմաթիվ դավաճանությունների մասին:

Զույգի հարաբերությունները երեք տարի են շարունակվել: Հիշեցնենք, որ մոդելը նախկինում երկու անգամ ամուսնացած է եղել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: