Հայերեն   English   Русский  

​Սպիտակ տանն ազդարարել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թրամփի «խորը փիլիսոփայական» ելույթի մասին


  
դիտումներ: 483

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում սեպտեմբերի 19-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կայանալիք ելույթը «խորը փիլիսոփայական» կլինի: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչին:

«Այդ ելույթը նախագահի հայեցակարգն ու պաշտոնական հայտարարությունն է` ուղղված աշխարհի բոլոր երկրներին այն մասին, թե ինչպիսին է Ամերիկան տեսնում իրեն աշխարհում, ինչպես է Ամերիկան գործում, որոնք են իր արժեքները և թե ինչպես է վերաբերում այլ պետություններին: Դա «խորը ֆիլիսոփայական ուղերձ» է», - հայտարարել է Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը:

Մասնավորապես ԱՄՆ-ի առաջնորդը կբացատրի իր գաղափարները, թե ինչպես երկրների միջև կիսել ընդհանուր շահեր հետապնդող «ծանր բեռը», ինչպես նաև կհայտարարի, որ հետաքրքրված չէ ԱՄՆ-ի ԶՈւ-ի կիրառման ճանապարհով այլ երկրներում ժողովրդավարության հաստատումով:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ՄԱԿ-ը չի կարողանում իրագործել իր ներուժը բյուրոկրատիայի պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: