Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն հրաժարվում է զենք վաճառել Էրդողանի անվտանգության աշխատակիցներին


  
դիտումներ: 556

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հրաժարվել է հաստատել տեղեկությունն այն մասին, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցներին 1.2 մլն դոլար արժողությամբ ամերիկյան զենքի վաճառքը:

«Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել, քանի որ մենք սահմանափակված ենք դաշնային կանոններով և չենք կարող մեկնաբանել կոմերցիոն գործողությունների ոլորտում արտահանման թույլտվությանն առնչվող գործունեությունը»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ավելի վաղ «Associated Press» գործակալությունը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը, Էրդողանի թիկնապահների գործողություններին ի պատասխան, չեղարկել է վաճառքը:

Էրդողանի թիկնապահներ

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի ժամանակ, Միացյալ Նահանգների հայկական և քրդական համայնանքները դեսպանատան շենքի առջև բողոքի ցույց են կազմակերպել՝ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ Անկարայի քաղաքականության դեմ: Թուրքիայի նախագահի թիկնապահները փորձել են ցրել ցուցարարներին, ինչի հետևանքով ծեծկռտուք է բռնկվել: Այդ ամբողջ ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդ ամենին հետևել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան շենքի մոտակայքից: Միացյալ Նահնագների ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել միջամտել ցուցարարների և Էրդողնի թիկնապահների ծեծկռտուքին:

Պետդեպարտամենտն իր բողոքն է հայտնել Թուրքիային: Անկարան մերժել է իր հասցեին ուղղված մեղադրանքները՝ հայտարարելով, որ պատահարը գրանցվել է Միացյալ Նահանգների կողմից անհրաժեշտ միջոցառումների չկիրառման պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: