Հայերեն   English   Русский  

Սենթ Լուիսում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը 123-ի է հասել


  
դիտումներ: 584

ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում ոստիկանները բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 120 քաղաքացու են ձերբակալել:

Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տեղի ոստիկանություն է տարածել: Գրում է Russian.rt.com-ը:

«17.09.2017-ին ձերբակալությունների ընդհանուր թիվը 123-ի է հասել: Մենք կշարունակենք հետագայում ևս հասարակությանը տեղյակ պահել իրադարձությունների մասին», - նշվել է թվիթերում տարածված հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 18-ին հայտնի էր դարձել 80 ձերբակալվածների մասին:

Սեպտեմբերի 15-ին Սենթ Լուիսում բողոքի ցույցեր սկսվել են այն բանից հետո, երբ դատարանը արդարացրեց ոստիկանության նախկին սպա Ջեյսոն Ստոկլիին, որը աֆրոամերիկացու սպանության մեջ էր մեղադրվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: