Հայերեն   English   Русский  

Քրիշտիանու Ռոնալդուն ամուսնանում է. Լուսանկարներ


  
դիտումներ: 1499

Ֆուտբոլիստը և ընկերուհին` Ջորջիանա Ռոդրիգեսը հարսանիքի են պատրաստվում

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն և մոդել Ջորջիանա Ռոդրիգեսը նշանադրված են: Նման եզրակացության լրատվամիջոցները եկել են օրեր առաջ, երբ Լիսաբոնում զույգը միասին ֆուտբոլային խաղի է ներկա գտնվել: Գրում է Elle.ru-ն:

Լրագրողները մոդելի մատնեմատին մատանի են նկատել, որը ամուսնական է հիշեցրել:

Սիրահարները պաշտոնապես այդ տեղեկությունը չեն հաստատել: Հիշեցնենք, որ այժմ Ռոդրիգեսը պորտուգալացի ֆուտբոլիստից երեխայի է սպասում: Շուտով Ռոնալդուն և Ջորջիանան դուստր են ունենալու: Դուստրը Ռոնալդուի չորրորդ երեխան է դառնալու:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը 7-ամյա որդի (Քրիշտիանու Ռոնալդու կրտսեր) և երեք ամսական երկվորյակներ ունի` Եվան և Մատեոն: Ֆուտբոլիստի բոլոր երեխաներին փոխնակ մայր է լույս աշխարհ բերել:

Նախկինում Քրիշտիանու Ռոնալդուն երբեք ամուսնացած չի եղել: Ֆուտբոլիստը երկար ժամանակ հանդիպում էր ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ, սակայն նրանք այդպես էլ չօրինականացրեցին իրենց հարաբերությունները:

Քրիշտիանու

Քրիշտիանու

Քրիշտիանու





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: