Հայերեն   English   Русский  

Արցախի ճանաչումը մեր օրակարգի հիմնական հարցերից է. Ֆրենկ Փալոուն


  
դիտումներ: 989

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքների ուղղություններից մեկը Արցախի ճանաչման հարցն է:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ այս մասին Ստեփանակերտում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոունը:

«Արցախը մի երկիր է, որտեղ կա իրական ժողովրդավարություն. իշխանություններն ամեն ինչ անում են տնտեսական զարգացում ապահովելու համար: Մեզ մտահոգում է նաև ռազմական իրավիճակը, որին հետևում ենք: Այսօր այստեղ ենք, որպեսզի անդրադառնանք այն խնդիրներին, որոնք մեր հանձնախմբի օրակարգում են»,- ասել է ամերիկացի կոնգրեսականը:

Ֆրենկ Փալոունի խոսքով՝ իրենց ծրագրերից է նաև Արցախի մարդասիրական օգնության հարցը:

«Այս օրերին հանդիպումներ ունենալով իշխանության ներկայացուցիչների և քաղաքացիների հետ՝ փորձում ենք հասկանալ, թե ռազմական ինչ իրավիճակ է տիրում սահմանին, և ինչ միջոցներ են ձեռնարկում՝ ապրիլյան պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ: Մեր կողմից տարվող աշխատանքի նպատակներից մեկն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը նպաստելն է, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, և մենք հավատում ենք, որ Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իրականացնելու ինքնորոշման իրավունքը և ունենա անվտանգության ապահովման մեխանիզմներ»,-ասել է Ֆ. Փալոունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: