Հարձակման ենթարկված ադրբեջանցի լրագրողը՝ ԱՄՆ-ի դեսպանատան ուշադրության կենտրոնում
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 20-ին, երբ Բաքվի պետական համալսարանի անվտանգության ծառայության պետ Մահիր Հոջատովը ոտքերով ու ձեռքերով հարվածներ էր հասցրել ակցիան նկարահանող լրագրողին: Ֆարհադօղլուն վնասվածքներ էր ստացել ու վիրահատության ենթարկվել:
Արդյունքում՝ նա որոշակիորեն զրկվել է աշխատունակությունից:
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողին ընդունել են դեսպանատան՝ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սթիվեն Գաուսը և դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական Դանիել Սլաշերը:
Փաստաբան Սամրիա Աղաևայի մասնակցությամբ հանդիպմանը ամերիկացի դիվանագետները հետաքրքրվել են լրագրողի բողոքի ընթացքով ու նրա առողջությամբ:
Դիվանագետները նշել են, որ այդ գործը դեսպանատան ուշադրության կենտրոնում է:
Ավելի վաղ Ֆարհադօղլուն իր վրա հարձակման փաստի առնչությամբ օբյեկտիվ հետաքննության աջակցելու խնդրանքով դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, գլխավոր դատախազությանն ու մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խմբին, սակայն՝ ապարդյուն: