Տորթ «Քնքշություն» (առանց թխելու)
Բաղադրիչները կարելի է փոփոխել, ավելացնել մրգեր ու հատապտուղներ, ընկույզ կամ շոկոլադ:
Բաղադրությունը
200 գ թխվածքաբլիթ
3 ձու
250 գ խտ.կաթ
400 մլ կաթ
կես թեյ գդալ վանիլին
200 գ կարագ
Գլազուրի համար
4 ճ.գդալ շաքարավազ
4 ճ.գդալ կակաո
12 ճ.գդալ կաթ
Պատրաստումը
Ոչ մեծ թասի մեջ ձուն հարել այնքան, որ համասեռ զանգված դառնա:
Ավելացնել կաթը, խտացրած կաթն ու վանիլինը ու լավ խառնել: Թասը դնել կրակին ու խառնելով եփել այնքան, որ պարունակությունը եռա, ապա վերցնել կրակից, դնել մի կողմ, որ հովանա: Շոկոլադե ջնարակի պատրաստման համար թասի մեջ կակաոն ու շաքարավազը խառնել, ավելացնել կաթն ու լավ հարել. գնդեր չպիտի մնան: Ապա թասը դնել մարմանդ կրակին ու խառնելով եփել: Երբ ծորուն զանգված ստացվի, վերցնել կրակի վրայից:
Կարագը փափկացնել, թեթևակի հարել ու ավելացնել կրեմին ու նորից հարել: Հիմա ամենահետաքրքիր պահն է. պետք է հատուկ կաղապարի մեջ մոմաթղթի վրա դասավորել թխվածքաբլիթի առաջին շերտը, ապա այն կրեմապատել: Շարել երկրորդ շերտը ու նորից կրեմապատել: Այս գործողությունը կրկնել այնքան, մինչև թխվածքաբլիթները վերջանան: Վերջում այդ զանգվածի վրա լցնել շոկոլադե ջնարակն ու դնել սառնարանը 3-4 ժամ կամ մի գիշեր:
Անուշ լինի: