Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին Իրաքում հնարավոր անկարգությունների մասին


  
դիտումներ: 933

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացրել է,

որ Քուրդիստանի անկախության հանրաքվեի պատճառով երկրում կարող են անկարգություններ սկսվել՝ ավելացնելով, որ դա կսահմանափակի դեսպանատան աշխատանքը՝ նախազգուշական նկատառումներով:

«Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունը նախազգուշացնում է Իրաքում ԱՄՆ քաղաքացիներին, որ սեպտեմբերի 25-ին Քրդստանի տարածքային կառավարության նախաձեռնած հանրաքվեի հետևանքով հնարավոր են անկարգություններ, ինչի պատճառով ԱՄՆ քաղաքացիները պետք է խուսափեն այցելել Իրաքի կառավարության և Քրդական տարածաշրջանային կառավարության կողմից վիճարկվող տարածքներ»,-ասվել է հայտարարության մեջ:

Դեսպանատունը հիշեցրել է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է «պահպանեն անվտանգության բարձր զգացում»

և միջոցներ ձեռնարկեն, որպեսզի իրենց անձնական անվտանգությունը ապահովեն Իրաքում ապրելու և աշխատելու ողջ ընթացքում:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: