C-400-ի մատակարարումը կիրականացվի առաջիկա երկու տարվա ընթացքում. պաշտոնական Անկարա
«Ես չեմ ուզում որոշակի ժամեկտ նշել, քանի որ տարվում են բանակցություններ՝ այն հնարավորինս կրճատելու համար: Սակայն կարող եմ ասել, որ C-400-ի մատակարարումը կսկսվի առնվազն երկու տարվա ընթացքում»,- ասել է Դեմիրը:
Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Մոսկվայի հետ ստորագրել է C-400 համակարգի ձեռքբերման մասին համաձայնագիր, և կանխավճարն արդեն արվել է: Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության գծով օգնական Վլադիմիր Կոժինը հաստատել է, որ Թուրքիան և Ռուսաստանը վերոնշյալ համաձայնագիրը ստորագրել են, և այն իրականացման փուլում է: Հաղորդվում է, որ նախագահ Էրդողանը C-400-ի առաքման հարցը կարող է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 28-ին մայրաքաղաք Անկարայում:
Դրանից հետո Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոննի Մայքլը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դժգոհ է Անկարայի՝ Ռուսաստանից C-400 համակարգի ձեռքբերման որոշումից: