Հայերեն   English   Русский  

Բոլիվիայի նախագահը Թրամփին ամբողջ աշխարհի և մարդկության համար սպառնալիք է անվանել


  
դիտումներ: 510

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին աշխարհի ամենասարսափելի սպառնալիքն է համարում: Գրումէ Russian.rt.com-ը:

«Այդ նոր անօրինական պատժամիջոցներով ԱՄՆ-ն ցանկանում է բոյկոտել Վենեսուելայում երկխոսությունը: Թրամփը` վատթարագույն սպառնալիքն է Երկիր մոլորակի և մարդկության համար», - համապատասխան գրառում Մորալեսը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները որոշել էր ընդլայնել այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիների վրա անդրադառնում է երկիր մուտք գործելու սահմանափակումը:

Նոր փաստաթուղթն արգելում է Չադի, Իրանի, Լիբիայի, ԿԺԴՀ-ի, Սոմալիի, Սիրիայի, Վենեսուելայի և Եմենի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ:

ԿԺԴՀ-ի, Չադի և Վենսեսուելայի քաղաքացիների նկատմամբ սահմանափակող միջոցները կսկսեն գործել հոկտեմբերի 18-ից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: