Հայերեն   English   Русский  

​Գուցեև չարժեր անդրադառնալ ՜՜Հրապարակ՜՜-ի անհեթեթ հրապարակմանը.Նելլի Դուրյան


Բայցևայնպես, ասելիք կա` չարությունը, մարդկանց ցավեցնելը…ֆբ-գրառում


  
դիտումներ: 1936

Այո, մի քանի օր առաջ դստերս հարսանիքն էր: Փեսաս հայտնի բժիշկների ընտանիքից է, մտավորական ընտանիք, որ մասնագիտության բերումով միայն բարի գործ է անում։

Փեսաս ու դուստրս վաղուց էին իրար ճանաչում, սիրում են իրար դեռևս ուսանողական տարիներից, ու նրանց ամուսնությամբ մի նոր օջախ է ստեղծվելու։

Ի՞նչ կարիք կար այդչափ չարության, որ նորաստեղծ ընտանիքը կապեիք դեռևս 1994 թ. մահացած մարդու անվան հետ, երբ այդ երեխաներն այն ժամանակ նոր էին ծնվել։ Ուզում էիք ի՞նձ ցավեցնել. Ինչո՞ւ։ Չէ՞ որ իմ ամենօրյա աշխատանքը բոլորի երեխաների անվտանգությանն է վերաբերվում, անապահով ընտանիքների, բարձիթողի դաստիարակությամբ երեխաներին վատ ճանապարհից հետ պահելուն է վերաբերվում։
Վա՞տ բան եմ անում։ Չեմ կարծում։ Բայց եթե նույնիսկ ձեր պատկերացմամբ՝ վատ բան եմ անում (երևի ձեր աշխարհում ամեն ինչ գլխիվայր է), ինչո՞ւ եք խփում, ցավեցնում իմ երեխային։ Ձեր մեջ մայր չկա՞…
Ես մարդ ու մայր լինելն այլ կերպ եմ հասկանում ու շարունակելու եմ այդպես հասկանալ՝ անկախ ամեն ինչից։ Ուրեմն, թող Աստված պահպանի ձեր դուստրերին, նրանց ընտանիքները։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: