Արքայազն Հարին հանուն Մեգան Մարքլի խախտել է թագավորական արարողակարգը. Լուսանկարներ
Սեպտեմբերի 26-ին արքայազն Հարին և Մեգան Մարքլը պաշտոնապես առաջին անգամ միասին ներկայացել էին հանրությանը: Մեծ Բրիտանիայի թագուհու թոռը և դերասանուհին միասին Տորոնտոյում ներկայացել էին Invictus Games խաղերին:
Հարին և Մեգանը երջանիկ տեսք ունեին և չէին թաքցնում իրենց զգացմունքները` այդպիսով խախտելով թագավորական արարողակարգը: Գրում է Elle.ru-ն:
Թագավորական արարողակարգի գլխավոր կանոներից մեկի համաձայն` արքայական ընտանիքի անդամները հանրության առաջ չպետք է բռնեն իրենց կողակիցների ձեռքը:
Զույգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` Հարին անտեսել է այդ կանոնը, որպեսզի սիրելին իրեն ավելի ինքնավստահ և հարմարավետ զգա` հանրության առաջ առաջին անգամ իր կողքին ներկայանալով:
Հիշեցնենք, որ զույգն արդեն մեկ տարուց ավել է միասին է: Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` հաջորդ տարի զույգը պատարստվում է հայտարարել իրենց նշանադրության մասին: