Օրվա կերպարը. Մոնիկա Բելուչին Valentino ապրանքանիշի զգեստով. Լուսանկարներ
Նախօրեին իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիի մրցանակների թիվը ևս մեկով է ավելացել:
Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում անցկացված կինոփառատոնի շրջանակներում դերասանուհին կինեմատոգրաֆի զարգացման մեջ ունեցած ավանդի համար Donostia Award մրցանակի է արժանացել: Գրում է Elle.ru-ն:
Բեմ 52-ամյա դերասանուհին աշխարհահռչակ Valentino նորաձևության տան փոշոտ-վարդագույն, մանրածալքավոր զգեստով է բարձրացել: Իսկ Cartier ոսկերչական ապրանքանիշի մանյակը ընդգծել էր դերասանուհու զգեստի լանջաբացվածքը: Նույն երանգի պայուսակով դերասանուհին ավարտել էր շքեղ կերպարը:
Դիմահարդարման հարցում Բելուչին նախընտրել էր աչքերն ընդգծել, իսկ մազերն արձակած թողել: