Հայերեն   English   Русский  

Վարչապետի փեսան վերահսկելու է գազային ոլորտը՝ ներառյալ Իրան-Հայաստան գազամուղը. «Ժամանակ»


  
դիտումներ: 3117

«Ժամանակ»-ը գրում է, որ Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ վարչապետ Կարեն Կարապե­տյանի փեսան, շուտով չի համակարգելու վերականգնվող էներգետիկայի ոլորտը:

Նրա լիազորությունները փոխվելու են, և այսուհետ նա վերահսկելու է գազային ոլորտը՝ ներառյալ Իրան-Հայաստան գազամուղը, որն ավելի եկամտաբեր է:

«Մեր տեղեկություն­ներով՝ նրա ոլորտային այս տեղա­փոխությունը պայմանավորված է ամերիկյան կողմի դժգոհություննե­րով: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայ­տարարել էր ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դո­լարի ներուժի մասին:

Հայտնի է, որ Կ. Կարապետյանի ընտանիքն ու հատկապես փոխնախարար Հ. Հա­րությունյանը պաշտոնապես հա­մակարգելուց զատ, սեփական բիզ­նես պլաններ ունեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում:

Ամերի­կյան կողմն ուսումնասիրելով ներդրումային հնարավորությունները՝ ըստ էության շահերի բախում է նկատել, այդ պատճառով էլ ակնարկել է վարչապետի փեսայի կողմից էներ­գետիկայի այդ ճյուղը համակարգե­լու անցանկալիությունը:

Ի դեպ, Հայկ Հարությունյանն այսօր մեկնում է Ծաղկաձոր արևային էներգետի­կայի կայանի բացմանը ներկա լինելու համար: Հավանաբար դա այդ ոլորտում նրա վերջին այցը լինի»,-գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ 29.09.17թ. համարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: