Կոսովոյի մայրաքաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում նախօրեին պայքարն սկսել են Հայաստանի աղջիկները:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, 15 տարեկանների մրցավեճում 69 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը մեկ գլուխ բարձր էր բոլոր մրցակիցներից: Նա մեկ օրում երեք ոսկե մեդալ է նվաճել, երկամարտում՝ 183 կգ, պոկում վարժությունում՝ 78 կգ և հրումում՝ 105 կգ: