Հայերեն   English   Русский  

​Սահակաշվիլին քաղաքական ապաստան է խնդրել Ուկրաինայից


  
դիտումներ: 2396

Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի շահերը ներկայացնող փաստաբան Մարկիյան Գալաբալան հայտարարել է, որ քաղաքական գործիչն Ուկրաինայում իրեն լրացուցիչ պաշտպանության տրամադրման համար դիմում է ներկայացրել: Գրում է Russian.rt.com-ը:

Այս մասին հայտնում է «Украинские новости» գործակալությունը:

«Քաղաքացուն լրացուցիչ պաշտպանություն տրամադրելու և քաղաքական ապաստանի դիմումն, ըստ էության, նույնն է: Պարզապես ամենօրյա կյանքում «քաղաքական ապաստան» տերմինն ավելի հաճախ է օգտագործվում», - հայտարարել է փաստաբանը` բացատրելով, որ համապատասխան դիմումն արդեն ուղարկվել է Պետական միգրացիոն ծառայություն:

Նրա խոսքով` գերատեսչությունը դեռևս չի արձագանքել ուղարկված դիմումին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: