Հայերեն   English   Русский  

Ուկրաինայի արտգործնախարարը` Սահակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին


  
դիտումներ: 1043

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակն Ուկրաինայի ներքին գործն է և չի ազդում երկրի արտաքին քաղաքականության վրա: Գրում է Russian.rt.com.-ը:

«Սահակաշվիլիի հարցը Ուկրաինայի արտաքին քաղաքականության համար խնդիրներ չի առաջացնում: Եվրոպական միությունում իմ գործընկերները, հատկապես նրանք, ովքեր ճանաչում են Սահակաշվիլիին, երբեմն հարցնում են արտաքին քաղաքականությունում նրա դերի մասին: Սակայն նրանք բոլորն ընդգծում են, որ այդ հարցը` Ուկրաինայի ներքին գործն է», - Интерфакс լրատվական գործակալությունը մեջբերում է Կլիմկինի խոսքերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սահակաշվիլին Ուկրաինայում իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է Լվովի մարզի միգրացիոն ծառայություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: