Հայերեն   English   Русский  

Կատալոնիայի առաջնորդն Իսպանիայի թագավորին ավտոնոմիայի բնակիչների կարծիքներն անտեսելու մեջ է մեղադրել


  
դիտումներ: 2013

Կատալոնիայի կառավարության նախագահ Կարլես Պուչդեմոնը հայտարարել է, որ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 4-րդը ավտոնոմիայի անկախության հանրաքվեի կապակցությամբ իր ուղերձում անտեսել է այնտեղի բնակիչների կարծիքները: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք համաձայն չենք պետության ղեկավարի ուղերձի հետ, քանի որ նա աջակցում է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռոխային և գիտակցաբար արհամարհել է կատալոնցիներին, որոնք ոչ այնպես են մտածում, ինչպես ինքը», - հայտարարել է Պուչդեմոնը հատուկ ելույթի ընթացքում:

Նրա խոսքով` Կատալոնիայի իշխանությունները ետ չեն կանգնում իրենց խոստումներից: Ընդ որում` Կատալոնիայի ղեկավարն ընդգծել է, որ երկխոսության համար դուռը բաց է թողնում:

Ավելի վաղ Ֆիլիպ 4-ը Կատալոնիայի իշխանությունների գործողություններն անօրինական էր անվանել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին հանրաքվե անցկացվեց, որի մասնակիցների գրեթե 90%-ը քվեարկեց Իսպանիայից անկախանալու օգտին: Վերջին տվյալներով` ոստիկանության և կատալոնցիների միջև բախումների հետևաքով 893 քաղաքացի է տուժել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: