Հայերեն   English   Русский  

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կատարումը 27 ամսով հետաձգելու մասին օրենքը կներկայացվի ԱԺ-ում


  
դիտումներ: 1174

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր. Ծրագիր 2և Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր. Ծրագիր 3» վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

«Նամակ- համաձայնագրով նախատեսվում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կատարումը հետաձգել 27 ամսով«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր. Ծրագիր 3» վարկային համաձայնագրի կատարման հետաձգում 21 ամսով: Նշված համձայնագիրը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ համապատասխանում է ՀՀ Սահմանադրությունը: Հիմք ընդունելով ՀՀ Սահմանդրության 116 հոդվածի 2 մասի պահանջները՝ ներկայացված համաձայնագրերը նախատեսվում է ՀՀ ազգային ժողովում վավերացմանը ներկայացնել օրեքնի տեսքով »,- ասաց Վահան Մարտիրոսյանը:

Որոշման նախագիծը հաստատվեց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: