Ստոկհոլմում հայտարարել են գրականության ոլորտի Նոբելյան մրցանակակրի անունը
դիտումներ: 2031
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել է ճապոնական ծագումով բրիտանացի գրող Կադզուո Իսիգուրոն: Ակնկալվում է, որ դեկտեմբերի 10-ին կայանալիք պատվավոր արարողության ընթացքում մրցանակակիրը դիպլոմ և ոսկե մեդալ կստանա, իսկ մեկ օր անց` 9 միլիոն կրոն (գրեթե 1,12 միլիոն դոլար) գումար:
Հիշեցնենք, որ նախորդ տարի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացավ ամերիկացի գրող և երաժիշտ Բոբ Դիլանը:
Իսիգուրոն մրցանակի արժանացել է այն բանի համար, որ իր վեպերում մեծ հուզական զորությամբ բացահայտել է այն անդունդը, որը թաքնված էր աշխարհի հետ մեր պատրանքային կապերում: