Հայերեն   English   Русский  

Հոկտեմբերի 11-ին ԵԽԽՎ-ն կքննարկի Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը»


  
դիտումներ: 732

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա Ստրասբուրգում հոկտեմբերի 9-13-ին, կներկայացվեն Ադրբեջանին առնչվող երկու զեկույցներ: Հաղորդում է «Meydan.tv» լրատվական կայքը:

Առաջին զեկույցը՝ «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը», պատրաստվել է ԵԽԽՎ-ի՝ Ադրբեջանի գծով մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննաքի և Սեզար Ֆլորին Պրեդայի կողմից Ադրբեջան կատարած այցի արդյունքների հիման վրա:

«Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ներկայացուցչությունը. ինչպիսի՞ն են մարդու իրավունքները հարգելու ոլորտում վերջին գործողությունները» խորագրով երկրորդ զեկույցի հեղինակը բելգիացի պատգամավոր Ալան Դեստեկսն է:

Ալան Դեկստերի զեկույցի նախագիծը, որում Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ է տրվում սկսել կոռուպցիոն սկանդալի անկախ և անկողմնակալ հետաքննություն՝ կապված «խավիարային դիվանագիտության» հետ, հաստատվել է սեպտեմբերի 6-ին ԵԽԽՎ-ի՝ իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների գծով կոմիտեի կողմից: «Խավիարային դիվանագիտություն» տերմինը վերաբերում է Ադրբեջանի լոբբիստական ռազմավարությանը՝ օտարերկրյա քաղաքական գործիչներին և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին Ադրբեջան թանկարժեք հրավերներ կազմակերպելուն, թանկարժեք նվերներ տրամադրելուն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: