Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն
դիտումներ: 2116
Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Կարեն Կարապետյանն այցելելու է նաև «Արարատ» մարզական ակումբ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ: