CNN հեռուստաընկերության փոխանցմամբ` ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հյուսիսում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:
Վերջին տվյալներով` ավելի քան 100 քաղաքացի հոսպիտալացվել է, իսկ գրեթե 20 հազարը` տարհանվել: Հաղորդվել է, որ հրդեհների արդյունքում ավելի քան 2 հազար տուն է ոչնչացվել:
Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհերի մասին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Կալիֆորնիայում բնական աղետի մասին հայտարարությունը: