Հոկտեմբերի 12-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի մրցաշարը:
Առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Լեոն» կմրցի խորվաթական «Նացիոնալի» հետ: Երկրորդ տուրում` հոկտեմբերի 13-ին «Լեոյի» մրցակիցը կլինի ֆրանսիական «Գարժ Ջիբսոնը», իսկ վերջին տուրում՝ հոկտեմբերի 15-ին՝ Կոսովոն ներկայացնող «Լիբուրն» թիմը: