Արքայազն Հարին և Մեգան Մարքլը շուտով կհայտարարեն նշանադրության մասին
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը շուտով կհայտարարեն իրենց նշանադրության մասին: Այդ մասին հայտնում է US Weekly պարբերականը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Elle.ru-ն:
Սկզբում Հարին պլանավորում է նշանադրոթւյան մասին պատմել ընտանիքի անդամներին, որպեսզի վայելի այդ պահերը, նախքան տեղեկությունը կհայտնվի լրատվամիջոցներում: Սակայն հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
Մեգան Մարքլին մոտ կանգնած աղբյուրը ևս հաստատել է, որ նշանադրության մասին պաշտոնական տեղեկությունը շուտով կհայտնվի:
Աղբյուրներից մեկի խոսքով` զույգն իրենց նշանադրության մասին նոյեմբերին կհայտարարի, երբ կավարտվեն «Suits» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի նկարահանումները, որտեղ դերասանուհին գլխավոր հերոսուհուն է մարմնավորում:
Սակայն եթե հանկարծ զույգն այդ մասին նախքան նկարահանումների ավարտը հայտարարի, դա իսկական մղձավանջ կդառնա անվտանգության ծառայությունների համար: Դերասանուհուն ուղղակիորեն կսկսեն ամենուրեք հետապնդել: